Պենտագոնը խոստացել է մինչև 2013թ. կեսերը ՆԱՏՕ–ի զորքերը դուրս բերել Աֆղանստանից
ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան ՆԱՏՕ–ի շտաբ–բնակարանում հայտարարել է, որ կոալիցիոն ուժերը Աֆղանստանի ռազմական գործողությունները կդադարեցնեն 2013թ. կեսերին, իսկ ԱՄՆ–ը Քաբուլի հետ խորհրդակցությունները կշարունակի մինչև 2014թ. ներառյալ։ Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը։
ՆԱՏՕ–ի ու Քաբուլի միջև կնքված համաձայնությունով՝ հյուսիսատլանտյան դաշինքի ուժերը իրենց առաքելությունը պետք է ավարտեն 2014թ.։
Ըստ «Ասոշիեյթեդ պրես» գործակալության տվյալների՝ այս որոշումը կարող է նախընտրական պայքարում նպաստ բերել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, քանի որ նրա նախընտրական խոստումներից մեկը եղել է ԱՄՆ զորքերի դուսբերումը Իրաքից և Աֆղանստանից։ Հիշեցնենք, որ ԱՄՆ զորքերը Իրաքից դուրս են բերվել նախորդ տարվա վերջին։