Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը խորհրդարանի առջև իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ երկրի պաշտպանության նախարարության ծախսերի համար պետական բյուջեից 127%-ով ավելի միջոցներ կհատկացվեն։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը։
Նախագահի հայտարարությունը հարուցել է տնտեսագետների քննադատությունը. նրանք պնդել են, թե նման ծրագրերի իրագործումը իրատեսական չէ՝ Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառման պատճատով (ԱՄՆ–ն ու ԵՄ–ը հուլիսից բեռնարգելք կկիրառեն իրանական նավթի վրա)։ Ահմադինեժադը, սակայն, պնդել է, թե այդ միջոցները կգոյանան հարկային բեռը 20%–ով ավելացնելու հաշվին։
Ահմադինեժադը հայտարարել է, որ 2012-2013 թթ բյուջեն հաշվարկված է 415 մլրդ դոլար, որից 90 մլրդ–ը կտրամադրվի սոցիալական բնագավառի վճարումներին ու պաշտպանությանը։
Իրանը 127 տոկոսով կավելացնի իր ռազմական բյուջեն