Եգիպտոսում ֆուտբոլային հանդիպումը դարձել է 73 մարդու սպանության պատճառ
Եգիպտոսի ֆուտբոլի առաջնության «Ալ Մասրի»-«Ալ Ախլի» հանդիպման ժամանակ ծագած անկարգությունների պատճառով բազմաթիվ մարդիկ են սպանվել։
«Reuters»-ի հաղորդմամբ՝ սպանվածների թիվը հասել է 73-ի, հազարից ավելի վիավորներ կան, որոնցից 178-ի վիճակը ծանր է:
Չնայած «Ալ Մասրին» հաղթում էր առաջնության առաջատարին (3:1), տանտերերի երկրպագուները ներխուժել են խաղադաշտ ու հարձակվել մայրաքաղաքի թիմի ֆուտբոլիստների վրա: Անվտանգության աշխատակիցներին հաջողվել է փրկել ֆուտբոլիստներին և մարզիչներին, սակայն նրանցից ոմանք, այդ թվում՝ պորտուգալացի մարզիչ Մանուել Ժոզեն, մարմնական վնասվածքներ են ստացել:
Այդուհետ դանակներով և մահակներով զինված մարդիկ հարձակվել են «Ալ Ախլիի» երկրպագուների վրա և դաժանորեն ծեծել ու դանակահարել նրանց: Փրկվել են միայն հանդերձարան մտած ֆուտբոլասերները: Մարզադաշտից դուրս եկածներին փողոցներում դիմավորել են քարերով և շշերով: Արդեն հաղորդվում է 47 ձերբակալվածների մասին: