Թուրքիայի Բելեկ քաղաքում այսօր ստուգողական խաղում ուժերը չափեցին «Կրասնոդարը» և Դոնեցկի «Մետալուրգը»: Հանդիպումն ավարտվեց 1-2 հաշվով` հօգուտ ուկրաինական ակումբի:
Նշենք, որ «Կրասնոդարի» կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Այս խաղի համար «Մետալուգի» կազմում հայտավորված էր միայն Գևորգ Ղազարյանը, ով մասնակցեց հանդիպման առաջին կեսին:
Առաջին կեսին մասնակցեց նաև Մովսիսյանը, քանի որ երկու թիմերն էլ առաձին կազմեր ասպարեզ դուրս բերեցին հանդիպման առաջին և երկրորդ կեսերի համար: Մեր հավաքականի հարձակվողն աչքի ընկավ հանդիպման 32-րդ րոպեին` գրավելով «Մետալուրգի» դարպասի հեռավոր անկյունը:
Յուրա Մովսիսյանի գոլը չփրկեց «Կրասնոդարին» պարտությունից
Թուրքիայի Բելեկ քաղաքում այսօր ստուգողական խաղում ուժերը չափեցին «Կրասնոդարը» և Դոնեցկի «Մետալուրգը»: Հանդիպումն ավարտվեց 1-2 հաշվով` հօգուտ ուկրաինական ակումբի: Նշենք, որ «Կրասնոդարի» կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Այս խաղի համար «Մետալուգի» կազմում հայտավորված էր միայն Գևորգ Ղազարյանը, ով մասնակցեց հանդիպման առաջին կեսին: Առաջին կեսին մասնակցեց նաև Մովսիսյանը, քանի որ երկու թիմերն էլ առաձին կազմեր ասպարեզ դուրս բերեցին հանդիպման առաջին և երկրորդ կեսերի համար: Մեր հավաքականի հարձակվողն աչքի ընկավ հանդիպման 32-րդ րոպեին` գրավելով «Մետալուրգի» դարպասի հեռավոր անկյունը: