Լրահոս

11.05.2009 14:39


Իրանի պատվիրակությունը մասնակցելու է «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի գործարկմանը

-Իրանի պատվիրակությունը Հայաստան է ժամանելու ոչ թե գազամուղի բացման արարողությանը, այլ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի գործարկմանը  մասնակցելու համար,- «7օր»-ին տեղեկացրել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Հարությունյանը։

Հարցին, ճի՞շտ է արդյոք, որ իրանական գազը Հայաստան կներմուծվի արդեն այս շաբաթվա ընթացքում, Լուսինե Հարությունյանը պատասխանել է.

-Այսօր Իրանի պատվիրակությունը ժամանելու է Հայաստան, այցի ընթացքում կքննարկվեն գազի ներմուծման ծավալները, ժամանակացույցը և գործնական այլ խնդիրներ։ Դեռ ոչինչ հստակ չէ, երբ գազը կմտնի Հայաստան, այդ ժամանակ կպատասխանենք բոլոր հարցերին։

 

Այս խորագրի վերջին նյութերը