Լրահոս

01.02.2012 18:02


Վթարվել է «Արզնի 2–Երևան» ջրատարը

Վթարվել է «Արզնի 2–Երևան» ջրատարը

Փետրվարի 1–ին՝ վաղ առավոտյան, դադարեցվել է Արաբկիր վարչական շրջանի (ամբողջությամբ) և Շենգավիթ վարչական շրջանի զգալի մասի ջրմատակարարումը։ Պատճառը, ըստ ընկերության, Խմելու ջրի արտադրության և տեղափոխման վարչության պետ Կարեն Զաքարյանի՝ 900մմ տրամագծով «Արզնի 2–Երևան» մայրուղային ջրատարի վթարն է Արզնի գյուղի հարակից տարածքում, որով վայրկյանում մոտ 800լ ջուր է մատակարարվում Երևանին։

Ներկայումս «Երևան Ջուր» ՓԲԸ մասնագետները վթարի վայրում իրականացնում են վերականգնողական աշխատանքներ, որոնք, չնայած բարդ տեղանքին և անբարենպաստ եղանակային պայմաններին, նախատեսվում է ավարտել արդեն երեկոյան, որից հետո կվերսկսվի ջրատարի շահագործումը։ Սակայն կպահանջվի ևս մոտ 7 ժամ ջուրը սպառողին հասցնելու համար։ Իսկ ջրամատակարարման գործող ժամանակացույցը նշված տարածքներում լիովին կվերականգնվի վաղն առավոտյան։

«Երևան Ջուր» ՓԲԸ հաղորդակցության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը