Լրահոս

01.02.2012 20:04


Վլադիմիր Ժիրինովսկի. «Մոսկվան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»

Ռուսաստանի Դաշնության Լիբերալ –ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հետ զրույցում հայտարարել է, թե առանց Ռուսաստանի Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող լուծել ԼՂ հակամարտությունը:

–Այդ իսկ պատճառով առաջարկում եմ, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանն Անդկովկասի դաշնային օկրուգի կարգավիճակով մտնեն Ռուսաստանի կազմ…եթե չհամաձայնեն, ապա մենք կճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը,– ասել է Ժիրինովսկին:

Բացի այդ, Ժիրինովսկին դրական է գնահատել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը:

Այս խորագրի վերջին նյութերը