Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հետ
–Քաղաքական դաշտում կարծես համաձայնություն է ձևավորվել. մի կողմում քաղաքական ուժեր են, որ ձգտում են առանց ընտրակեղծիքների ընտրությունների, մյուս կողմում ՀՀԿ–ն է։ Ինչպե՞ս այս համաձայնությունը կազդի մեր ներքաղաքական իրավիճակի վրա։
–Դրական ազդեցություն կունենա այնքանով, որ վերջապես ընդդիմության ներսում այն տարաձայնությունները, որ մշտապես եղել են, մի կողմ են դրվել, և կոնսենսուս է ձևավորվել այս կարևորագույն հարցում՝ ընտրությունների օրինականություն ու դրա ապահովման համար պայքար, որի մաս է կազմում նաև մեծամասնական ընտրակարգից հրաժարումը։ Սա, իհարկե, շատ կարևոր խնդիր է, և այս խնդրի շուրջ կոնսենսուսի ձևավորումը կարող է նաև էապես փոխել քաղաքական իրավիճակը։
–Հաշվի առնելով քաղաքական այս իրավիճակը՝ հնարավո՞ր է՝ այս անգամ նոր որակի ընտրություններ անցկացվեն։
–Ես դա չեմ բացառում, չնայած կան նախադրյալներ, որ իշխանություններն ամեն դեպքում պատրաստվում են ընտրությունների ոչ այնքան արդար տարբերակին։ Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ դեռ մայիսին և նախանցած տարի նրանք հրաժարվեցին ՀՅԴ–ի և «Ժառանգության» այն առանցքային առաջարկներից, որոնք ուղղված էին Ընտրական օրենսգրքի իրական բարելավմանը, այլ ոչ թե այն իմիտացիային, որը տեղի ունեցավ։ Խոսքը դրսում գտնվող մեր քաղաքացիների անունից քվեարկություններին մասնակցելու հնարավորության բացառման մասին է, որը պետք է ապահովվեր ընտրողների ցուցակների հրապարակմամբ, և որը չընդունվեց։ Երկրորդ առաջարկը մեծամասնական ընտրակարգից հրաժարումն էր, որը մենք հիմա ևս պնդում ենք, և տեսնում եք՝ ինչ գործընթանցեր են տեղի ունենում։ Ի վերջո, բոլորին է հայտնի, որ ընտրակեղծիքները հենց մեծամասնական ընտրություններում են հիմնականում լինում։ Խոսքը նաև ընտրական հանձնաժողովների հավասարակշռված ձևավորման առաջարկի մասին է՝ ընդդիմությանը տրամադրել բոլոր մակարդակներում 50–50% տեղեր։ Եթե իշխանությունը չի պատրաստվում կեղծել, ուրեմն մտահոգություն չպետք է ունենար և պետք է համաձայներ դրան, բայց, այդուհանդերձ, այդ առաջարկները չեն ներառվել, ու ավելի վատ փոփոխություններ են կատարվել. օրինակ՝ ԿԸՀ–ն բացառապես իշխանությունն է ձևավորում։ Թեև դա նրանք անկախ, պետականորեն ձևավորված են համարում, փորձը ցույց տվեց, որ հանձնաժողովներում տեղ գտան բոլոր խորհրդարանական կուսակցությունների անդամներն ու համակիրները, բացի «Ժառանգությունից»։ Արդյունքում խնդիր էր դրված, որ ընդդիմությանն անուղղակիորեն դուրս մղեն հանձնաժողովից։ Մեծամասնականից հրաժարվելուց խուսափողը ՀՀԿ–ն է միայն, որովհետև կոալիցիոն մյուս ուժերը, մասնավորապես ԲՀԿ–ն, դրական են այդ առաջարկին վերաբերվում, և բացառապես ՀՀԿ–ն է համառում։
–ՀՀԿ–ի այս համառությունն ու մեծամասնություն հավաքելու համառ պնդումները հնարավո՞ր է՝ բերեն առճակատման։
–Իրենց խնդիրն է, թե իրենք ինչ գուշակություններ են անում իրենց տեղերի և խորհրդարանում մասնակցության ծավալի վերաբերյալ։ Բայց կարծում եմ, որ եթե իրենք համարժեք են գնահատում իրականությունը, կտեսնեն, որ ակնհայտորեն այս ընտրություններին պարտվելու են, եթե որևէ խախտում չարվի, կեղծիքներ չիրականացվեն։ Դե, դա էլ կախված է իրենց քաղաքական մոտեցումներից, թե որքանով ամուր կառչած կլինեն իշխանական աթոռից և արդյոք պատրաստ կլինե՞ն հանուն այդ աթոռների ինչ–ինչ բախումների գնալ։ Դա միշտ իշխանության կողմից է հրահրվում, և իշխանությունն է պատասխանատու նման գործընթացների և զարգացումների համար։ Կարծում եմ՝ հասարակությանն ու ժողովրդին դա պետք չի, այլ պետք է այս իշխանություններից սահուն անցում դեպի ընդդիմություն։
–Ճիշտ է՝ Դուք նշում եք, որ հասարակությանը պետք չի առճակատում, բայց այս անգամ կարծես քաղաքական ուժերը տրամադրված են մինչև վերջ գնալու։
–Իհարկե, ընդդիմությունն ամեն ինչ անելու է, և բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի մոտ այս անգամ հաստատ տրամադրվածություն կա, որ ժողովրդի քվեն չկեղծվի, և ապահովվի անցնցում իշխանափոխություն։
–Իսկ ի՞նչ կասեք՝ ովքե՞ր են դաշտում համարվում ֆավորիտներ։
–Ճիշտն ասած՝ նման կանխագուշակում անելը մեր խնդիրը չէ, այլ հասարակության որոշելիքը, թե ովքեր կարող են հայտնվել խորհրդարանում։ Ես կարող եմ ասել, որ «Ժառանգությունն» իր բոլոր ռեսուրսներով, բնականաբար, ակտիվորեն մասնակցելու է նախընտրական պայքարին, և վստահ եմ, որ մենք կազմելու ենք այն մեծամասնության մասը, որը ձևավորվելու է խորհրդարանում ընդդիմության հաղթանակի արդյունքում։
Հովսեփ Խուրշուդյան.

Հարցազրույցը վարեց Հեղինե Հարությունյանը