Լրահոս

01.02.2012 16:35


ՀՀ ԳԱԱ-ում ընտրվեցին երեք ինստիտուտների տնօրեններ

Սույն թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում տեղի ունեցան ԳԱԱ-ի 3 ինստիտուտների տնօրենների ընտրություններ:

ՀՀ ԳԱԱ  Մ.Գ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց տեխնիկական գիտությունների դոկտոր Նիկոլայ Կնյազյանը: Նա ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2006 թվականից: Նիկոլայ Կնյազյանը 173 գիտական հոդվածների և հեղինակային վկայագրերի, 2 ուսումնական ձեռնարկի հեղինակ է:

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Բոյաջյանը: Նա ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2006 թվականից: Աննա Բոյաջյանը 270 գիտական աշխատության հեղինակ է:

ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց կենսաբանական գիտությունների դոկտոր Իրինա Մելիքսեթյանը: Նա 127  գիտական աշխատության հեղինակ է:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը