Լրահոս

11.05.2009 14:39


Հրանտ Խաչատրյան. «Կարծես թե, սա այն գինն է, որ պետք է վճարի հայ ժողովուրդը»

Հրանտ Խաչատրյան. «Կարծես թե, սա այն գինն է, որ պետք է վճարի հայ ժողովուրդը»

«Սահմանադրական իրավունք» միության նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը «7օր»-ին ասել է, որ համաձայն չէ հայ-թուրքական սահմանի բացմանը՝ ի հաշիվ Ղարաբաղի։

-Բայց կան երանգներ, որ, կարծես թե, սա այն գինն է, որ պետք է վճարի հայ ժողովուրդը։ Ես ընդհանրապես համաձայն չեմ հարցի լուծմանը՝ ի հաշիվ մեր ազգային-պետական շահերի,- ասել է Հ. Խաչատրյանը։

Նա նշել է նաև, որ հայ-թուրքական սահմանի բացումն ու ԼՂ-ի կարգավորումն իրար հետ կապ չունենալ չեն կարող.

-Նախապայման է, նախապայման չէ, բայց օբյեկտիվորեն գոյություն ունեցող խնդիր է, որը հնարվոր չէ անտեսել: Բայց ի՞նչ չափով կարտահայտվի, դա՛ է խնդիրը։

Հ. Խաչատրյանի խոսքերով՝ պետք է հրապարակվի նաև «ճանապարհային քարտեզը», քանի որ որևէ տեղեկություն չկա այնտեղ ԼՂ-ի հարցի առկայության մասին, «բայց ոչ ոք էլ չի ժխտում, որ հնարավոր է՝ լինի»։

 

Այս խորագրի վերջին նյութերը