Մեկնարկել է հավակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով փետրվարի 3-ից մեկնարկում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար քննության կազմակերպման գործընթացը:
Քննություններին մասնակցելու համար հավակնորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
•դիմում նախարարի անունով /Ձև -2/.
• վերապատրաստման դասընթացներին մասնակցելու վերաբերյալ վկայականի պատճենը.
•բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
•աշխատանքային գրքույկի պատճենը.
•անձնագրի պատճենը,
•3x4 չափսի մեկ լուսանկար։
Փաստաթղթերը ներկայացնել բնօրինակների հետ միասին:
Քննություններին մասնակցելու համար փաստաթղթերը պետք է ներկայացնել 2012թ. փետրվարի 3-ից 17-ը ներառյալ, ժամը 1000-ից 1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն/ հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, սենյակ 613, հեռախոս` 583-483/:
Մեկնարկել է հավակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով փետրվարի 3-ից մեկնարկում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար քննության կազմակերպման գործընթացը: Քննություններին մասնակցելու համար հավակնորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը. •դիմում նախարարի անունով /Ձև -2/. • վերապատրաստման դասընթացներին մասնակցելու վերաբերյալ վկայականի պատճենը. •բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը. •աշխատանքային գրքույկի պատճենը. •անձնագրի պատճենը, •3x4 չափսի մեկ լուսանկար։ Փաստաթղթերը ներկայացնել բնօրինակների հետ միասին: Քննություններին մասնակցելու համար փաստաթղթերը պետք է ներկայացնել 2012թ. փետրվարի 3-ից 17-ը ներառյալ, ժամը 1000-ից 1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն/ հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, սենյակ 613, հեռախոս` 583-483/: