Վրացական կողմը ԱՄՆ-ից հակաօդային և հակատանկային պաշտպանության համակարգեր է խնդրել
Պաշտպանության և անվտանգության հարցերով Վրաստանի խորհրդարանական կոմիտեի ղեկավար Գեորգի (Գիվի) Տարգամաձեն հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Վրաստանի նախագահների միջև տեղի ունեցած բանակցությունների ժամանակ նշվել է, որ Վրաստանին ԱՄՆ–ից առաջին հերթին անհրաժեշտ են հակաօդային և հակատանկային պաշտպանության համակարգեր:
Տարգամաձեն ընդգծել է, որ Վրաստանին ամերիկյան օգնության շրջանակը բավական ընդարձակ է, քանի որ խոսքը ոչ միայն սպառազինության, այլև ուսուցման և այլ բաների մասին է: Նա հավելել է, որ ներկայումս տվյալ հարցով ԱՄՆ-ում զբաղվում է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան, ապա այնտեղ կմեկնի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան: