Լրահոս

11.05.2009 14:11


Հայաստանը իրանական գազ կներմուծի

Իրանը սկսում է Հայաստանին բնական գազ մատակարարել արդեն այս շաբաթվանից։ Ըստ Ռեգնումի, այդ մասին մայիսի 10-ին  հայտարարել է Իրանի գազի արտահանման Ազգային ընկերության կառավարիչ Սեիդ Քասիզադեն։ Նա հայտնել է նաև, որ այսօր պատվիրակության հետ ժամանելու էՀայաստան՝ մասնակցելու Իրան-Հայաստան գազամուղի բացմանը։

-Իմ այցի գլխավոր նպատակներից մեկն էլ դեպի Հայաստան գազի արտահանման նախագիծը ավարտին հասցնելն է,- ասել է Քասիզադեն և ընդգծել, որ Հայաստանն իրանական գազ ստանալու պատրաստակամություն է արտահայտել։

Այս խորագրի վերջին նյութերը