Լրահոս

01.02.2012 14:32


Նախորդ տարի գրանցվել է ինքնասպանության 195 դեպք

Նախորդ տարի գրանցվել է ինքնասպանության 195 դեպք

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր լրագրողներին է ներկայացրել նախորդ տարվա ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի ցուցանիշները։ 2011թ. հունվար–դեկտեմբեր ամսիների ընթացքում դրանց հանրագումարը կազմել է 647 դեպք, որը 2010թ. համեմատ աճել է 9,3%–ով։ 2010–ին այդ ցուցանիշը եղել է 592։ 647 դեպքից 195–ն ավարտվել է ինքնասպանությամբ։ Ըստ վիճակագրական տվյալների՝ 2010թ. համեմատ՝ նախորդ տարի նվազել է ինքնասպանության դեպքերի քանակը՝ կազմելով 225։

Ինքնասպանության դեպքերը և ինքնասպանության փորձերը հիմնականում եղել են գործազուրկների և կենսաթոշակառուների խմբում։ Ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի 27,7%–ը կատարվել է սուր կտրող, ծակող գործիքների միջոցով, 24,6%–ը՝ դեղամիջոցների և այլ նյութերի օգտագործումով, 21,8%–ը՝ կախվելու, իսկ 16,5%–ը՝ բարձրությունից նետվելու եղանակներով։

Կ. Կույումջյանը նշել է, որ դեռևս հայտնի չեն կյանքի միջին տևողության 2011թ. տվյալները։ 2010–ին կյանքի միջին տևողությունը կազմել է 74,1 տարի։ Կանանց մոտ այդ ցուցանիշը կազմել է 77,2 տարի, իսկ տղամարդկանց մոտ՝ 70,6։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը