Լրահոս

01.02.2012 14:21


Պ. Մակեյան. «Ինչպե՞ս կարող է ժողովրդի ատելությունն իր ուսերին տանող իշխանությունը արդար ընտրությամբ ձայներ ավելացնել»

Պ. Մակեյան. «Ինչպե՞ս կարող է ժողովրդի ատելությունն իր ուսերին տանող իշխանությունը արդար ընտրությամբ ձայներ ավելացնել»

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ համոզմունք է հայտնել,  որ իշխանությունները կեղծելու են առաջիկա ընտրությունները.

–2008թ. մարտի 1–ից հետո ենթադրվում էր, որ իշխանությունները պետք է կանգ առնեին, հետևություն անեին և փորձեին ընտրակեղծիքներով ընտրություններից խուսափել ու չվտանգել պետականության հիմքը։ Բայց  իշխանությունների հայտարարությունները բերում են այն համոզման, որ ոչ մի հետևություն էլ չի արվել իշխանությունների կողմից։

Հարցին՝ որոշակի ո՞ր արտահայտությունների մասին է խոսքը, Մակեյանը պատասխանել է.

–Օրինակ՝ ՀՀԿ–ն  հայտարարում է, որ ոչ միայն պահպանելու է իր տեղերը, այլ նաև ավելացնելու է, և դա՝ արդար ընտրությամբ։ Ինչպե՞ս կարող է մարտի 1-ով անցած իշխանությունը,  ժողովրդի ատելությունն իր ուսերին տանող իշխանությունն արդար ընտրությամբ այդքան ձայներ հավաքել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը