Հունվարին գրանցվել է վերջին 7 տարիների ընթացքում ամենաբարձր գնաճը
Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետությունում 2012թ. հունվարին գնաճը կազմել է 4.8%, ինչը տարեկան կտրվածքով վերջին 7 տարիների ընթացքում ամենաբարձրն է(գնաճի միջին ցուցանիշն տվյալ ժամանակահատվածում եղել է 2.5%)։ Ըստ ԱՎԾ–ի՝ հունվարին 2011թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 3.6% գնաճ։ Մեկ տարվա ընթացքում ամենամեծ գնաճն արձանագրվել է պարենային ապրանքների խմբում՝ 6%, իսկ ամենացածրը՝ ծառայությունների՝ 3.5%։