ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, անդրադառնալով ՀՀԿ նախընտրական ցուցակում Արտաշես Գեղամյանի, Պարույր Հայրիկյանի, Խոսրով Հարությունյանի և «հին գվարդիայի» այլ ներկայացուցիչների տեղ գրավելու հավակնությունների վերաբերյալ հարցին, ասել է, թե Պարույր Հայրիկյանը երեկ տեղեկացրել է, որ առանձին է գնալու ընտրություններին, Վազգեն Մանուկյանն էլ ցանկություն չունի ԱԺ պատգամավոր դառնալ։ Ինչ վերաբերում է մյուսներին, ապա Պետրոսյանն ասել է.
– ՀՀԿ–ին, իհարկե, անհրաժեշտ է մեկ–մեկ նայել նման թեկնածությունները, թե ում կարելի է ընդգրկել ցուցակում։ Կուսակցությունն էլ կարիք ունի քաղաքական, տնտեսական, իրավական ոլորտներում փորձ ունեցող մարդկանց ներառել։ Եթե կուսակցությունը գտնի, որ նման մարդիկ անհրաժեշտ են, ուրեմն շարքային կուսակցականները (ինչպիսին նաև ես եմ) ի՞նչ կարող են, ի՞նչ պետք է ասեն։
Ո՞ւմ կարիքն ունի ՀՀԿ–ն

7or.am