Լրահոս

11.05.2009 14:27


Յուրի Մերզլյակով. «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ոչ մի դեպքում չպետք է դառնա հայ–թուրքական հարաբերությունների պատանդը»

Յուրի Մերզլյակով. «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ոչ մի դեպքում չպետք է դառնա հայ–թուրքական հարաբերությունների պատանդը»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը «Эхо Москвы»  ռադիոկայանին հաղորդել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը այն քիչ հարցերից մեկն է, որում և՛ ռազմավարական, և՛ մարտավարական առումով համանախագահ, այսինքն միջնորդ երկրները միակարծիք են։ «Մենք հանդես ենք գալիս միևնույն դիրքորոշմամբ և միասնական թիմով»,-ասել է Մերզլյակովը։ Անդրադառնալով այն հարցին, թե որքանո՞վ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա՝ ռուսաստանցի համանախագահը նշել է. «Այսօր, եթե հավատանք մեկնաբանություններին, որոնք արվում են  ապրիլի 22-ին Հայաստանի և Թուրքիայի համատեղ հայտարարության ստորագրումից հետո, ապա կարելի է ենթադրել, որ կողմերը բանակցում են առանց նախապայմանների։ Իհարկե, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ու հայ-թուրքական բանակցությունները միմյանց վրա ազդում են։ Սակայն այդ ազդեցությունը պետք է դրական լիցքեր պարունակի, իսկ գործընթացները զուգահեռաբար զարգանան։ Համանախագահների դիրքորոշումը հետևյալն է. Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ոչ մի դեպքում չպետք է դառնա հայ-թուրքական հարաբերությունների պատանդը»։

Այս խորագրի վերջին նյութերը