Լրահոս

01.02.2012 12:46


Վարդան Բոստանջյան. «ԲՀԿ–ն իր ծրագրային դրույթում ուներ համամասնական ընտրակարգի անցնելու մասին կետ»

Վարդան Բոստանջյան. «ԲՀԿ–ն իր ծրագրային դրույթում ուներ համամասնական ընտրակարգի անցնելու  մասին կետ»

Այսօրվա ասուլիսին անդրադառնալով այսօր ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի կողմից քննարկվելիք՝ 100%-ով համամասնական ընտրակարգին անցնելու մասին առաջարկին՝ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հերքել է հանրապետական պատգամավորների այն գնահատականը, թե երկու ամսում իրենք ընտրակարգերի վերաբերյալ մտափոխվել են։

–Մենք փոքր–ինչ ուշացում կա այս հարցը  շեշտադրելու  համար։ Այն ժամանակ, երբ մշակվում էր ընտրական նոր օրենսգիրքը, անկախ նրանից, որ մեր  ծրագրային դրույթում դա կա,  համամասնական ընտրակարգի անցնելու հարցը հնչեղություն չուներ, դրա համար էլ մենք դա թողեցինք ավելի ուշ ժամանակների  համար։ Իսկ հիմա այն լայն հնչեղություն է ստացել, և ես խնդիր չեմ տեսնում, դա մենք պետք է քննարկենք, քննարկման արդյուքնում նկատենք, որ  այս հարաբերակցության փոփոխությունը նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը