Լրահոս

01.02.2012 12:24


Ձյան մաքրման աշխատանքների համար օգտագործվել է 146,3 տ տեխնիկական աղ և 345 խմ ավազ

Մայրաքաղաքում նախորդ օրվանից տեղացող ձյան հետևանքները վերացնելու նպատակով  հունվարի 31-ի երեկոյան ժամերից սկսած և անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի փողոցներում անխափան երթևեկությունն ու մայթերի մաքրությունն ապահովելու ուղղությամբ:

Հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը մայրաքաղաքի փողոցների ու մայթերի ձյան մաքրման աշխատանքների համար օգտագործվել է 146,3 տ տեխնիկական աղ և 345 խմ ավազ, գործի է դրվել 116 հատուկ մեքենամեխանիզմ:

Բոլոր վարչական շրջաններում մաքրման աշխատանքներն այսօր էլ ընթացքի մեջ են։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը