Լրահոս

01.02.2012 12:18


Մանեն ու Նարեկը 2011թ. նորածիններին ամենահաճախ տրվող անուններն են

Մանեն ու Նարեկը 2011թ. նորածիններին ամենահաճախ տրվող անուններն են

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած վերջին տվյալներով՝ 2011թ. նորածիններին ամենահաճախ տրվող անուններն են Մանեն ու Նարեկը։ Մանե են կոչել 839 աղջկա, իսկ Նարեկ՝ 1194 տղայի։

Նորածին աղջիկներին ըստ հերթականության ավելի հաճախ տրվող անուններն են՝ Միլենա, Մարի, Էլեն, Նարե, Անի, Աննա, Անահիտ, Մարիամ, Մերի, Մարիա, Գայանե, Լիլիթ, Եվա, Անգելինա, Հասմիկ, Սուսաննա, Սոնա, Գոհար և Կարինե։

Նորածին տղաներին ըստ հերթականության ավելի հաճախ տրվող անուններն են՝ Դավիթ, Գոռ, Հայկ, Էրիկ,  Տիգրան, Արման, Ալեն, Ալեքս, Սամվել, Արթուր, Արմեն, Արամ, Գևորգ, Վահե, Արսեն, Գագիկ, Լևոն, Կարեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը