Լրահոս

01.02.2012 11:18


Հրայր Թովմասյանի առջև ՀՀԿ–ին անդամագրվելու պահանջ դրեցի՞ն արդեն

Հրայր Թովմասյանի առջև ՀՀԿ–ին անդամագրվելու պահանջ դրեցի՞ն արդեն

Այսօր մամուլում տեղեկություն է տարածվել, թե առաջիկայում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ուզում է «հանրապետականացնել» անկուսակցական նախարարներին ու փոխնախարարներին, իսկ կառավարության անդամներից անկուսակցական են ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մամուլի խոսնակ Կարինե Քալանթարյանը, սակայն, «7օր»–ի հետ զրույցում ասել է, թե ինքը նման տեղեկություն չունի, իսկ Հրայր Թովմասյանն այժմ հանրապետությունում չէ՝ աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայում։

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ, երբ Հրայր Թովմասյանը նոր էր նշանակվել արդարադատության նախարար, լրագրողների հետ իր առաջին հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե քաղաքական իշխանություններն իր առջև ՀՀԿ–ին անդամագրվելու պայման կամ պահանջ չեն դրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը