Լրահոս

01.02.2012 10:56


Ի՞նչ նոր հոդված է ավելացել Բանգլադեշցի Համոյի գործին

Ի՞նչ նոր հոդված է ավելացել Բանգլադեշցի Համոյի գործին

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Աշոտ Ավետիսյանի (Բանգլադեշցի Համո) գործին նոր հոդված է ավելացել։ «7օր»-ը փորձել է ՀՀ ոստիկանությունից պարզաբանումներ ստանալ, թե որ հոդվածի մասին է խոսքը, և ինչ հիմքով է այն ներկայացվել։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանն այս կապակցությամբ ասել է.

–Խնդիրը գործի վերաորակման մասին է. մարմնական վնասվածքներ հասցնելու հոդված է ավելացել, այդ մեղադրանքն էլ է առաջդրվել։ Դա ուշ ստացվեց, որովհետև պետք էր սպասել եզրակացության արդյունքներին։ Այսինքն՝ մարմնական վնասվածքի եզրակացությունը եկել է, բնականաբար պետք է սպասեինք, թե ինչ կարգի մարմնական վնասված է, և ըստ այդմ մեղադրանք է առաջադրվել 112 հոդվածի առաջին մասով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը