Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիին Փարիզում «Տարվա եվրոպացի» կոչում են պարգևել։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում։
«Իտալիան դեռևս այն իրավիճակում է, որ կարող է լուրջ խնդիր ներկայացնել Եվրոպայի և եվարգոտու համար։ Սակայն մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ խնդիրները չխորանան»,–հայտարարել է Մոնտին, ով իր պարգևը նվիրել է բոլոր իտալացիներին։
Այդ հեղինակավոր մրցանակը հանձնում է ֆրանսիական «Տրոմբինոսկոպե» հրատարակչությունը, որի հայացքը քաղաքականությանն է ուղղված։ Ամենամյա գիրքը, որը հրատարակվում է 1981թ., ընդգրկում է հայտնի քաղաքական գործիչների կենսագրությունները և գլխավոր քաղաքական իրադարձությունների գնահատականները։
Ավելի վաղ այս տիտղոսին են արժանացել նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես նաև Եվրոպական բանկի նախկին ղեկավար Ժան–Կլոդ Տրիշեն։
Իտալիայի վարչապետը՝ «Տարվա եվրոպացի»