Լրահոս

01.02.2012 10:20


Սարկոզին և Բուայեն դժհոգ են

Սարկոզին և Բուայեն դժհոգ են

Արդեն տեղեկացրել ենք, որ Սենատում ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը 77 սենատորների ստորագրությամբ երեկ ուղարկվել է Ֆրանսիայի Սահմանադրական դատարան: Սենատի անդամ, օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն ցավով է տեղեկացել այդ մասին՝ հիասթափվելով, որ այդ սենատորները օրինականությունը գերադասում են մարդասիրությունից: Նա վստահ է, որ դատարանը օրինագծի սահմանադրականության օգտին որոշում կկայացնի:

Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ՍԴ ուղարկելն առաջացրել է նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի վրդովմունքը, ով պնդել է, որ եթե այն հակասահմանադրական ճանաչվի, ապա ՍԴ կուղարկվի նաև Հոլոքոստի ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Այս խորագրի վերջին նյութերը