Լրահոս

01.02.2012 09:15


ՄԱԿ–ում Սիրիայի ներկայացուցիչը Արևմուտքին մեղադրել է «երկակի ստանդարտներ» կիրառելու համար

ՄԱԿ–ում Սիրիայի ներկայացուցիչը Արևմուտքին մեղադրել է «երկակի ստանդարտներ» կիրառելու համար

ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում հունվարի 31-ին Սիրիայի հարցով բանաձևի ընդունման վերաբերյալ քննարկման նոր փուլ է սկսվել։ Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) առաջարկը ենթադրում է Բաշար Ասադի հրաժարականը։ Այս կապակցությամբ խիստ քննադատական հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին։ Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիա»–ն։

Ջավարին հայտարարել է, թե Սիրիան մտադիր է պայքարել իր թշնամիների դեմ, ինչպես նաև Արևմուտքին մեղադրել երկակի ստանդարտներ կիրառելու, կոնֆլիկտ հրահրելու համար և ասել է. «Չի կարելի միաժամանակ լինել և՛ կրակ բորբոքող, և՛ մարող»։

Ասադի հրաժարականը նախատեսող բանաձևի ընդունմանը կողմ են արտահայտվել Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և այլք։

Ռուսաստանը առաջարկել է խնդիրը լուծելու իր տարբերակը (որը ողջունել է նաև Չինաստանը)՝ Սիրիայի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչներին հրավիրել Մոսկվա: Պաշտոնական Դամասկոսը համաձայնել է, սակայն ապստամբները հրաժարվել են գալ։

Այս խորագրի վերջին նյութերը