Լրահոս

01.02.2012 10:14


Քլինթոնը բացառել է Սիրիայում լիբիական սցենարի կրկնությունը

Քլինթոնը բացառել է Սիրիայում լիբիական սցենարի կրկնությունը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իշխանափոխության դեպքում բացառել է լիբիական սցենարի կրկնությունը Սիրիայում, որտեղ արդեն տաս ամիս էլ շարունակվում են զինված բախումները նախագահ Բաշար ալ–Ասադի կառավարական ուժերի և ընդդիմության միջև։

Ելույթ ունենալով ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բաց նիստում՝ նա բացառել է Ռուսաստանի և Չինաստանի այն մտավախությունները, թե Սիրիան կարող է արժանանալ Լիբիայի ճակատագրին։

«ՄԱԿ–ի որոշ անդամ երկրներ հանրավոր է մտահոգված են, թե Անվտանգության խորհուրդը տանում ևս մեկ Լիբիայի։ Դա սխալ համեմատություն է»,–ընդգծել է Քլինթոնը։

Նա կոչ է արել ՄԱԿ–ի ԱԽ–ին աջակցել Արաբական պետությունների լիգայի նախաձեռնությանը Սիրիայի ճգնաժամից դուրս գալու համար, որով Ասադին առաջարկվում է խաղաղ ճանապարհով հեռանալ իշխանությունից։

Այս խորագրի վերջին նյութերը