Լրահոս

01.02.2012 09:44


Թեհրանի և ՄԱԳԱՏԷ–ի բանակցությունները անարդյունք ավարտվեցին

Թեհրանի և ՄԱԳԱՏԷ–ի բանակցությունները անարդյունք ավարտվեցին

Իրանի իշխանությունների 3-օրյա բանակցությունները ՄԱԳԱՏԷ–ի դիտորդների պատվիրակության հետ (Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ) անարդյունք են ավարտվել։ Այս մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» գործակալությունը։

Կողմերը խուսափել են մեկնաբանել բանակցությունների արդյունքների մանրամասները։ Այնուամենայնիվ, ըստ գործակալության տեղեկությունների, ՄԱԳԱՏԷ–ի պատվիրակության վեց ներկայացուցիչները ողջ այցի ընթացքում չեն այցելել և ոչ մի միջուկային օբյեկտ։

Միաժամանակ, կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները, թեև չի նշվում քննարկումների վերսկսման ժամկետը։

Ակնկալվում է, որ ՄԱԳԱՏԷ–ի դիտորդները Վենա կվերադառնան արդեն այսօր։

Այս խորագրի վերջին նյութերը