Լրահոս

01.02.2012 09:04


Թուրքիայի ափերի մոտ ռուսական բեռնանավ է խորտակվել կան տուժածներ

Ինչպես տեղեկացնում է «ИТАР-ТАСС»–ը, Թուրքիայի ափերից մոտ մեկ ծովային մղոն հեռավորության վրա Ռուսաստանից բեռներ տեղափոխող նավ է խորտակվել: Նավաբեկությոնը տեղի է ունեցել Սև ծովում, Զոնգուլդակ քաղաքից ոչ հեռու։ Հիմնական պատճառը վատ  եղանակային պայմաններն են։

Անձնակազմի 12 անդամներից փրկվել են միայն 2-ը: Նրանց տեղափոխել են տեղի հիվանդանոց, մնացած 10 անդամների ճակատագիրը դեռևս անհայտ է:

Նավը նավարկում էր Կամբոջայի դրոշի ներքո և ռուսական բեռներ էր տեղափոխում դեպի թուրքական Իզմիր նավահանգիստ:

Այս խորագրի վերջին նյութերը