Մեթյու Բրայզա. «Տարածքներն ու Ղարաբաղը քայլ առ քայլ վերադարձվելու են Ադրբեջանին»
Պատասխանելով «Эхо Москвы» ռադիոկայանի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան մասնավորապես ասել է. «Կարծում եմ, որ վերջ ի վերջո Ադրբեջանին վերադարձվելու են տարածքները, վերադառնալու են նաև ադրբեջանցի փախստականները։ Այս պահին չեմ կարող ասել, թե ի՞նչ կլինի Ղարաբաղի հետ։ Այն պետք է ունենա նոր կարգավիճակ։ Թե ինչպիսի՞, այս հարցի շուրջ ընթանում են բանակցություններ»։
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը, ըստ Բրայզայի, բավականին բարդ հարց է։ Ամերիկացի համանախագահն ընդգծել է Մոսկվայում Ադրբեջանի նախագահի արած այն հայտարարությունը, թե Ղարաբաղը ցամաքային կապ է ունենալու Հայաստանի հետ։ Ինչ վերաբերում է ազատագրված տարածքներին, ապա ըստ Բրայզայի դրանք «քայլ առ քայլ՝ փախստականների հետ միասին, վերադարձվելու են Ադրբեջանին»։ Ընդ որոում Ղարաբաղի կարգավիճակը լինելու է ինքնավարության սկզբունքով։ Լրագրողի՝ «ինքնավարությու՞ն, թե՞ ինքնորոշում» ճշգրտող հարցին՝ Բրայազան պատասխանել է՝ «ինքնավարություն»։