ՀՀ ԿԸՀ–ն ներմուծել է էլեկտրոնային քվեարկության ձևը
Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձաժողովի հերթական նիստում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում` Երևան քաղաքի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ՀովսեփյանՀրայրի ավագանու անդամի մանդատը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու ԳասպարյանԲադալին տալու մասին հարցը:
ՀՀ ԿԸՀ որոշմամբ թիվ 4, թիվ 5 և թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ են նշանակվել համապատասխանաբար` ՌիտաԳյուլամբարյանը, ԷդուարդԲարսեղյանըևԱնդրանիկՏեր - Թորոսյանը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստի ընթացքում սահմանել է նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը, ինչպես նաև համապետական ընտրություններին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների` էլեկտրոնային եղանակով քվեարկության կարգը և ժամկետները: Վերոհիշյալ կարգի դրույթները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձևից) արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող անդամների վրա:
Սահմանվել է նաև տեղամասային ընտրական հանձնաժողովին ընտրական փաստաթղթերի և գույքի հատկացման վերաբերյալ ստացականի ձևը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի շարք որոշումների մեջ:
ՀՀ ԿԸՀ–ն ներմուծել է էլեկտրոնային քվեարկության ձևը
Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձաժողովի հերթական նիստում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում` Երևան քաղաքի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Հովսեփյան Հրայրի ավագանու անդամի մանդատը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Գասպարյան Բադալին տալու մասին հարցը:
ՀՀ ԿԸՀ որոշմամբ թիվ 4, թիվ 5 և թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ են նշանակվել համապատասխանաբար` Ռիտա Գյուլամբարյանը, Էդուարդ Բարսեղյանը և Անդրանիկ Տեր - Թորոսյանը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստի ընթացքում սահմանել է նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը, ինչպես նաև համապետական ընտրություններին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների` էլեկտրոնային եղանակով քվեարկության կարգը և ժամկետները: Վերոհիշյալ կարգի դրույթները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձևից) արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող անդամների վրա: Սահմանվել է նաև տեղամասային ընտրական հանձնաժողովին ընտրական փաստաթղթերի և գույքի հատկացման վերաբերյալ ստացականի ձևը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի շարք որոշումների մեջ:Հայաստանի դիվանագիտական և հյուպատոսական արտերկրյա ներկայացուցչություններում աշխատող ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են Հայաստանի խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկել նաև էլեկտրոնային եղանակով` այցելելով Կենտորնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջ: