Լրահոս

31.01.2012 21:43


Եգիպտացի ցուցարարները գերի են վերցրել Չինաստանի 25 քաղաքացիների

Ինչպես հաղորդում է եգիպտական «Մասրավի» պարբերականը, ցուցարարները, որոնք պահանջում են բանտերից ազատ արձակել իրենց բարեկամներին, գերի են վերցրել և Սինայական թերակղզու կենտրոնական մասում պահում են Չինաստանի 25 քաղաքացիների, որոնք որպես փորձագետներ աշխատում էին ցեմենտի գործարանում:

Ըստ ականատեսների վկայությամբ` զինված անձինք բեռնատարներով փակել են Էլ-Արիշ քաղաքից հարավ գտնվող արդյունաբերական գոտու ճանապարհը: «ՌԻԱ նովոստի»-ն փոխանցում է, որ ցուցարարները հրաժարվում են ազատ արձակել չինացի 25 փորձագետներին` պահանջելով բանտերից ազատ արձակել իրենց բարեկամներին:

Այս խորագրի վերջին նյութերը