Լրահոս

31.01.2012 21:26


Փրկարարները վերջնականապես դադարեցրել են «Կոստա Կոնկորդիայի» ստորջրյա որոնումները

Փրկարարները վերջնականապես դադարեցրել են «Կոստա Կոնկորդիայի» ստորջրյա որոնումները

Իտալիայի իշխանությունները հունվարի 31-ին հայտարարել են «Կոստա Կոնկորդիա» շոգենավի որոնողա-փրկարարական աշխատանքների դադարեցման մասին: Հիշեցնենք, որ զբոսաշրջային շոգենավը շուռ էր եկել Ջիլիո կղզու մոտ հունվարի 14-ի գիշերը:

Ինչպես փոխանցում է «Ֆրանս պրես» գործակալությունը, այս որոշումը ընդունվել է` փրկարարների անվտանգության նկատառումներից ելնելով: Փրկարարական աշխատանքները բարդացնում են ջրի աղտոտվածությունը և ջրում տարբեր իրերի առկայությունը:

Այս պահին փրկարարները գտել են 17 զոհերի դիեր: Հաշվի առնելով 15 անհետ կորածների թիվը` զոհերի ընդհանուր թիվը կազմում է 32 մարդ: Նշենք, որ շոգենավի մեջ եղել է 4200 մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը