Լրահոս

31.01.2012 17:54


«Ալ Պաչինո»-ն կոտրել է Ասադի էլ. փոստը և սպառնում է նախագահին վարկաբեկող փաստեր հրապարակել

«Ալ Պաչինո»-ն կոտրել է Ասադի էլ. փոստը և սպառնում է նախագահին վարկաբեկող փաստեր հրապարակել

«Ալ Պաչինո»–ն սաուդյան հակերներից մեկի մականունն է։ Վերջինիս հաջողվել է կոտրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի էլեկտրոնային փոստը։ Այս մասին, «Ալ Արաբիա» հեռուստաալիքի փոխանցմամբ, տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

«Ալ Պաչինո»–ն հայտարարել է, որ հայտնաբերել է 4 գիգաբայթ ծավալ ունեցող սկանդալային փաստեր, որոնք վերաբերում են Ասադի նամակագրությանը (նաև Իրանի ղեկավարության հետ)։ Հակերը սպառնացել է հրապարակել այդ նյութերը, եթե առաջիկա երկու օրվա ընթացքում Բաշար Ասադը հրաժարական չտա։

Այս խորագրի վերջին նյութերը