Լավրով. «Վարչակարգերի փոխարինումը մեր մասնագիտությունը չէ»
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում համոզել Բաշար Ասադին հրաժարական տալ։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։
–Ռուսական քաղաքականությունն ինչ–որ մեկին հրաժարական տալու հարցում համոզելը չէ։ Վարչակարգերի փոխարինումը մեր մասնագիտությունը չէ,– ասել է Լավրովն ավստրալական «ABC» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Միաժամանակ Լավրովը հերքել է այն տեսակետը, ըստ որի՝ Ռուսաստանը ցանկացած դեպքում կաջակցի Ասադին.
–Մենք Ասադի ո՛չ ընկերներն ենք, ո՛չ էլ դաշնակցիները։