Բագրատ Եսայան. «Օտար երկրներում դեսպաններ են նշանակվում մարդիկ, ովքեր այնտեղ ունեն տնտեսական շահեր»
Այսօր կայացած «Ինչու չենք հաղթահարում կոռուպցիան» թեմայով քննարկման ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանն ասել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի քայլերը Հայաստանում ավելի շատ իմիտացիոն բնույթ են կրում։ Նա կարծում է, որ կոռուպցիան վերացնելու համար անհրաժեշտ են նախ և առաջ հստակ արտահայտված քաղաքական կամք, օրենսդրական փոփոխություններ և հասարակության մասնակցություն այդ գործընթացներին:
«Ընտրական օրենսգիրքն, օրինակ, քաղաքական կոռուպցիայի ծաղկման լայն հնարավորություններ է ընձեռում»,–համոզված է բանախոսը, որը քաղաքական կոռուպցիայի ամենավառ ձևը համարում է գործադիր իշխանություն տնտեսվարողների ակտիվ ներթափանցումը։
Նրա խոսքերով՝ օտար երկրներում դեսպաններ են նշանակվում մարդիկ, ովքեր այնտեղ ունեն տնտեսական հստակ շահեր։
ՀՅԴ ներկայացուցիչը նկատել է, որ այսօր անհրաժեշտ է վերականգնել նաև մարդկանց հավատը դատական համակարգի նկատմամբ: