Կիրո Մանոյան. «Մեր իշխանությունները չեն ուզում տեսնել կամ լսել Էրդողանի ասածը»
«Վերադարձրեք հողերը՝ մենք կբացենք սահմանը»,-Հայաստանի իշխանություններին դիմելով՝ պրահյան հանդիպումից հետո ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Անդրադառնալով նրա այդ հայտարարությանը՝ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «7օր»-ին ասել է, որ դա նշանակում է՝ Հայաստանի և Թուրքիայի միջև պայմանագրի ստորագրումը կապվում է ԼՂ-ի խնդրի կարգավորման հետ։
-Մեր իշխանությունները չեն ուզում տեսնել կամ լսել Էրդողանի ասածը։ Էրդողանը չի ասում՝ բանակցությունները չենք շարունակի, մինչև Ղարաբաղը չտաք, այլ ասում է՝ պայմանագիրը չենք ստորագրի։ Իսկ մեր իշխանություններն ասում են՝ պայմանավորվել ենք առանց նախապայմանների բանակցությունները շարունակել։ Սրանք երկու տարբեր բաներ են։
Կիրո Մանոյանի խոսքերով՝ Թուրքիայի վարչապետի՝ «կբանակցենք, բայց չենք ստորագրի, քանի դեռ ԼՂ-ի հարցը չի կարգավորվել» արտահայտությունն արդեն իսկ նախապայման է։