Լրահոս

31.01.2012 16:30


ՀԱԿ ներկայացուցիչ. «Սերժ Սարգսյանը կոռուպցիոն բուրգի գագաթն է»

ՀԱԿ ներկայացուցիչ. «Սերժ Սարգսյանը կոռուպցիոն բուրգի գագաթն է»

Այսօր Հայաստանի կուսակցությունների 2012թ. քաղաքական օրակարգին նվիրված քննարկման ժամանակ Հայ ազգային կոնգրեսի անդամ Զոյա Թադևոսյանը նշել է, որ երկրում կոռուպցիոն դրսևորումների տարածման հիմնական մեղավորը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է։

–Երկրի գլուխը չի կարողանում քաղաքական կամք դրսևորել կոռուպցիան զսպելու համար. նա ինքը կոռուպցիոն բուրգի գագաթն է,–հայտարարել է նա։

Նրա կարծիքով ամեն ինչ սկսվում է նրանից, որ կեղծվում են ընտրությունները։

–Կոռուպցիան ծանր քրեական հանցագործություն է, և մարդը, իմանալով դրա մասին, պետք է ձեռքը հետ քաշի իրեն առաջարկվող կաշառքից: Միաժամանակ, եթե ես գող եմ, գողի ձեռքը բռնել չեմ կարող,–նկատել է ՀԱԿ ներկայացուցիչը:

Այս խորագրի վերջին նյութերը