Լրահոս

31.01.2012 16:27


Քննարկվել են հայ-լիբանանյան երկկողմ հարաբերությունները

Հունվարի 30-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերությունները, համագործակցության բարելավման հեռանկարները, մասնավորապես` առևտրատնտեսական ոլորտում:

Երկուստեք բարձր է գնահատվել երկու երկրների քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը, գոհունակություն է հայտնվել 2011թ. վերջին Լիբանանի Նախագահի և խորհրդարանի նախագահի  Հայաստան կատարած այցերի արդյունքների առնչությամբ:

Կարևորվել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների շարունակականությունը, միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի և գործարար համաժողովների անցկացման անհրաժեշտությունը:

Այս խորագրի վերջին նյութերը