Ֆրանսիացի սենատորները Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը վիճարկում են Սահմանադրական դատարանում
Ինչպես տեղեկացնում է «АПА» գոծակալությունը, հղում անելով «Habertürk»-ին, հավաքվել է ֆրանսիայի սենատորների ստորագրությունների անհրաժեշտ քանակ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը Սահմանադրական դատարանում վիճարկելու համար:
Անհրաժեշտ 60 ստորագրության փոխարեն հավաքվել է 72-ը: Սենատորների դիմումն արդեն Սահմանադրական դատարանում է:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը դեռ չի վավերացվել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից: