Լրահոս

31.01.2012 16:12


Պակիստանում գրոհայինների հարձակման հետևանքով 26 մարդ է մահացել

Ինչպես տեղեկացնում է  BBC-ն, անցակետի վրա գրոհայինների հարձակման հետևանքով Պակիստանում 26 մարդ է զոհվել: Այս մասին հայտարարել  են երկրի ներկայացուցիչները:

Զոհվածների թվում են պակիստանյան բանակի 6 զինծառայող, իսկ  մնացածը Թալիբանի գրոհայիններ են:

Միջադեպը տեղի  է ունեցել Կուրամ շրջանում: Հաղորդվում է, որ  հարձակմանը մասնակցել է 100 գրոհային:

Այս խորագրի վերջին նյութերը