Լրահոս

31.01.2012 15:28


Լոս Անջելեսում հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչությունների ամենամյա հավաք

Արդեն ավանդաբար Լոս Անջելեսում ներկայացված օտարերկրյա դիվանագետների ամենամյա հավաքը կազմակերպվում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հարկի տակ:

Այս տարի հավաքին մասնակցել են մոտ հինգ տասնյակ երկիր ներկայացնող դիվանագետներ: Հանդիպմանը քննարկվել են առաջիկա տարվա անելիքները, գործակցության հնարավոր եզրերն ու ընդհանուր անելիքները` կապված Լոս Անջելեսում ապրող բազմազգ բնակիչների մշակութային երկխոսության զարգացումը խթանող ծրագրերի հետ:

Հյուպատոսական հերթական հավաքի պատվավոր հյուրն ԱՄՆ նավատորմի նախկին հրամանատար Փոլ Իգնատիուսն էր: Անմիջական մթնոլորտում նա օտարերկրյա դիվանագետների հետ խոսեց աշխարհաքաղաքական նախկին և ներկա իրողություններին առնչվող թեմաների մասին:

Դիվանագիտական համայնքի մասնակիցներն ողջունեցին Լոս Անջելեսում դիվանագիտական աշխատանքի անցած նոր գործընկերներին, ովքեր հավատարմագրվեցին ԼԱ հյուպատոսական կորպուսում:

Այս խորագրի վերջին նյութերը