Լրահոս

11.05.2009 12:37


Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին համաձայնվել է բանակցություններ վարել ընդդիմության հետ։

Հանդիպումը պիտի կայանա այսօր, տեղական ժամանակով 14.00-ին։

Ըստ «Ինտերֆաքսի»՝ «Ազգային ֆորում» կուսակցության ներկայացուցիչ Իրաքլի Մելաշվիլին ասել է, թե բանակցությունները, ենթադրաբար, կանցնեն Թբիլիսիում՝ Վրաստանի ՆԳՆ նոր շենքում։ Բանակցություններին կմասնակցեն ընդդիմության ղեկավարներից Սալոմե Զուրաբիշվիլին, Իրաքլի Ասլանիան, Լևան Գաչեչիլաձեն և Կախա Շարտավան։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը պահանջել է նախագահից՝ մեկ օրվա ընթացքում լուծել բանակցությունների մեկնարկի հարցը։

Այս խորագրի վերջին նյութերը