Լրահոս

31.01.2012 15:19


Թուրքիան Իրանի դեմ հայց է ներկայացրել միջնորդական դատարան

Թուրքիան այսօր Իրանի դեմ հայց է ներկայացրել Միջազգային միջնորդական դատարան Իրանից ներմուծվող գազի գները վիճարկելու նպատակով։ Այս մասին հաղորդում է «TRT Haber»–ը։

Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը հայտարարել էր, որ Իրանը չի համաձայնվել Թուրքիայի պահանջների հետ՝ իջեցնել Թուրքիա ներմուծվող գազի գինը։

1996–ին Իրանը և Թուրքիան համաձայնություն էին կնքել դեպի Թուրքիա տարեկան 10 մլրդ քմ գազ ներմուծելու համար։ 2011–ին, 2010թ. համեմատ, իրանական գազի ներմուծումը Թուրքիա ավելացել է 12%–ով։ Թուքիայի պետական գազամղային ընկերության վիճակագրական տվյալներով՝ 2011–ին Իրանից ներմուծել է 39,7 մլրդ քմ գազ։

Դեպի Թուրքիա գազ արտահանող երկրներից առաջին տեղում են Ռուսաստանը, ապա Իրանը և Ադրբեջանը։

Այս խորագրի վերջին նյութերը