Լրագրողների նամակը՝ ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին.
«ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ ԳՈՀԱՐ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ աշխատանքից ազատելու վերաբերյալ 30.01.2012թ. Ձեր կարգադրությունը մեծ վրդովմունք է առաջացրել լրագրողներիս մոտ:
2011թ. դեկտեմբերի 6-ի Ձեր նախընտրական ելույթում հայտարարել էիք հետեւյալը. «Անկախության 20 տարիների ընթացքում օրենսդիր մարմնում ձեւավորվել են օրինակելի ավանդույթներ, որոնց պահպանման եւ զարգացման նախանձախնդիր պաշտպանը կդառնամ ընտրվելու պարագայում»:
Այսօր, սակայն ցավով պետք է արձանագրենք հակառակը: Գոհար Պողոսյանն ավելի քան 20 տարի աշխատել է խորհրդարանում: Իր պաշտոնավարման ընթացքում Գոհար Պողոսյանը մշտապես աչքի է ընկել իր բարեխղճությամբ, պրոֆեսիոնալ բարձր ունակություններով, հայրենիքին, պետությանը իր նվիրվածությամբ: Զբաղեցնելով խորհրդարանի՝ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնը, նա հավասարապես, առանց խտրականություն դնելու շփվել է լրագրողներիս հետ՝ անկախ մեր քաղաքական հայացքներից ու ներկայացրած լրատվամիջոցների քաղաքական ուղղվածությունից: Եվ իր անաչառ աշխատաոճի արդյունքում Պողոսյանը վայելում է լրագրողներիս սերն ու հարգանքը:
Գոհար Պողոսյանի նկատմամբ կատարվածը մենք համարում ենք անթույլատրելի: Եվ կոչ ենք անում Ձեզ անհապաղ վերանայել ու չեղյալ հայտարարել ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ ԳՈՀԱՐ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ աշխատանքից ազատելու կարգադրությունը»։
Ստորագրահավաք` ընդդեմ ԱԺ նախագահի կարգադրության