Քաղաքական

31.01.2012 14:31


ՀԱԿ ներկայացուցիչ. «Լեռնիկ Ալեքսանյանին նոր խորհրդարանում կփոխարինեն բարետեսները»

ՀԱԿ ներկայացուցիչ. «Լեռնիկ Ալեքսանյանին նոր խորհրդարանում կփոխարինեն բարետեսները»

ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանի հետ հրավիրված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՀՀԿ նախընտրական ցուցակին՝ ասել է.

–Ես կարծում եմ, որ նոր խորհրդարանը լինելու է շատ ավելի առողջ, գործունյա։ Նոր դեմքեր էլ կլինեն, բայց ես ուզում եմ անդրադառնալ մի կարևոր նրբության՝ այսօր շատ են խոսում, որ Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը և այլոք կլինեն ցուցակում։ Այս քսան տարվա ընթացքում նույն մարդիկ են, և գուցե իրենցից շատերը կառավարման տարիներին թույլ են տվել սխալներ ու ավելի խոցելի են այսօր, բայց սխալ է չօգտագործել իրենց փորձը, նույն Գեղամյանի։ Սա իմ անձնական կարծիքն է։

Գուրգեն Եղիազարյանն էլ իր հերթին արձագանքել է՝ նշեկով, որ Լեռնիկ Ալեքսանյանը չի մտնելու ցուցակի մեջ.

–Հայաստանում կրկնվելու է վրացական սցենարը։ Այնտեղ խոսքն այն մասին էր, որ եկեք էս հներից, փտածներից ազատվենք. չէ՞ որ նրանք կաշառակերներ են, եկեք հույսներս դնենք երիտասարդների վրա, երիտասարդացնենք Ազգային ժողովը, պայծառ, բարետես մարդիկ լինեն։ Ես ցավով եմ ասում, բայց Լեռնիկ Ալեքսանյանը չի լինելու խորհրդարանում, «բարետեսներն» են լինելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը