Պ. Հայրիկյան. «...նույնիսկ իմ կողմից չսիրված ՀԱԿ-ը կարող է լինել դաշնակից»
Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը լրագրողներին ասել է, որ ԱԻՄ–ը պատրաստվում է իր ողջ ներուժով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ բացառելով համագործակցությունն այն ուժերի հետ, ովքեր չեն ընդունի կատարյալ ժողովրդավարության իր մոդելը:
–Մեզ համար ցանկալի տարբերակը խորհրդարանում 51% ունենալն է, և դա հնարավոր է միայն դաշինքի ձևով,-ավելացրել է նա՝ ընդգծելով, որ, օրինակ, Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի օրինակով ինքն էլ Հանրապետականի ցուցակ կմտնի միայն ժողովրդավարության իր մոդելի ընդունման պարագայում.
–Իսկ դա ընդունելու դեպքում ոչ միայն ՀՀԿ-ն, այլ նույնիսկ իմ կողմից չսիրված ՀԱԿ-ը կարող է լինել դաշնակից։ Եվ մենք պատրաստ ենք ամեն բան դնել մի կողմ և նրանց հետ աշխատել։
Նա նաև նշել է, որ 100%–անոց համամասնական ընտրակարգը մեծամասնականից գերադասելի է:
–Սակայնկատարյալժողովրդավարությանմոդելնունենալով՝ինչպե՞սկարելիէխոսելհամամասնականընտրակարգիանցնելումասին,–ասել է նա:
Պ. Հայրիկյան. «...նույնիսկ իմ կողմից չսիրված ՀԱԿ-ը կարող է լինել դաշնակից»
Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը լրագրողներին ասել է, որ ԱԻՄ–ը պատրաստվում է իր ողջ ներուժով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ բացառելով համագործակցությունն այն ուժերի հետ, ովքեր չեն ընդունի կատարյալ ժողովրդավարության իր մոդելը:
–Մեզ համար ցանկալի տարբերակը խորհրդարանում 51% ունենալն է, և դա հնարավոր է միայն դաշինքի ձևով,-ավելացրել է նա՝ ընդգծելով, որ, օրինակ, Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի օրինակով ինքն էլ Հանրապետականի ցուցակ կմտնի միայն ժողովրդավարության իր մոդելի ընդունման պարագայում.
–Իսկ դա ընդունելու դեպքում ոչ միայն ՀՀԿ-ն, այլ նույնիսկ իմ կողմից չսիրված ՀԱԿ-ը կարող է լինել դաշնակից։ Եվ մենք պատրաստ ենք ամեն բան դնել մի կողմ և նրանց հետ աշխատել։
Նա նաև նշել է, որ 100%–անոց համամասնական ընտրակարգը մեծամասնականից գերադասելի է:
–Սակայն կատարյալ ժողովրդավարության մոդելն ունենալով՝ ինչպե՞ս կարելի է խոսել համամասնական ընտրակարգի անցնելու մասին,–ասել է նա:
7or.am