Լրահոս

31.01.2012 14:24


Հոլանդիայում նշվել է «Կարոտ» հայկական ժողովրդական պարային համույթի 10-ամյակը

Հոլանդիայի Լերդամ քաղաքում նշվել է «Կարոտ» հայկական ժողովրդական պարային համույթի 10-ամյակը: Հանդիսությանը մասնակցել են Նիդերլանդների Թագավորության և հարակից երկրների հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև պատվավոր հյուրեր Հայաստանից և ԱՄՆ-ից:

Համույթի ղեկավար Լուսինե Բունիատովան նշել է «Կարոտ» համույթի նպատակը` որ երբևէ չպառակտվի նոր սերնդի կապը հայկական մշակույթի հետ, և հայրենիքը սփյուռքի հետ կապող բարակ թելերը գնալով ավելի ամուր դառնան: «Ամեն անգամ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ հայությունը կորցրած և իրենց արմատները մոռացած երիտասարդներին»,- նշել է նա:

«Կարոտ» հայկական ժողովրդական պարային համույթ

Այս խորագրի վերջին նյութերը