Նաիրա Զոհրաբյան. «...Էրդողանի հայտարարությունը պայմանավորվածությունների խախտում է»
«7օր»-ի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հայաստանի իշխանություններին ուղղված «վերադարձրեք հողերը՝ մենք կբացենք սահմանը» հայտարարությունը՝ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասել է.
- ՀՀ նախագահը բազմիցս ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում որևէ նախապայմանի մասին խոսք լինել չի կարող։ Եթե Էրդողանն այդպիսի բան ասել է, ապա դա պայմանավորվածությունների խախտում է։ Մեզ համար Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը՝ սահմանի բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, կարող է լինել բացառապես առանց նախապայմանների և խելամիտ ժամկետում։ Եթե Թուրքիան շարունակաբար կխախտի պայմանավորվածությունը, ապա, ես վստահ եմ, Հայաստանի իշխանությունները, հանրապետության նախագահը դրա վերաբերյալ իրենց դիրքորոշումը կարտահայտեն։
Խելամիտ ժամկետներում հարաբերությունների կարգավորում ասելով էլ, պատգամավորի խոսքերով, իրենք հասկանում են ոչ թե տարիներ, այլ ամիսներ շարունակվող բանակցային գործընթաց։
-ՀՀ նախագահն ինքն է ասել, թե հոկտեմբերին Թուրքիայում կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին կգնա կա՛մ բաց սահմանով, կա՛մ այն դեպքում, եթե կլինեն սահմանի բացման նախաշեմին։