Տնտեսական

31.01.2012 09:47


Բենզինի գինը բարձրացել է

Բենզինի գինը բարձրացել է

Շուրջ երեք ամիս տևած կայունությունից հետո Հայաստանում բենզինը կրկին թանկացել է։

Այս անգամ գները մեկ լիտրի հաշվով 10 դրամով են թանկացել։

Ըստ մամուլի` միաժամանակ գները բարձրացել են «Ֆլեշի» և «Սիթի Պետրոլ Գրուպի» բենզալցակայաններում, ինչը նշանակում է, որ թանկացումների ալիքը արագորեն ընդգրկելու է նաև շուկայի մյուս մասնակիցներին։

Այսօր բենզալցակայանների մեծ մասում «ռեգուլյար» տիպի բենզինը վաճառվում է 450, «պրեմիումը»՝ 470, իսկ «Սուպեր» տեսակի բենզինը 500 դրամով։

Գնային փոփոխություն տեղի չի ունեցել դիզելային վառելանյութի շուկայում։ Այն վաճառվում է հիմնականում 440 դրամով։

Այս խորագրի վերջին նյութերը